ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ը պետք է խուսափի օտարերկրյա հակամարտություններում ներգրավվելուց

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ը պետք է խուսափի օտարերկրյա հակամարտություններում ներգրավվելուց
07.12.2016 | 16:52

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրը ընտրողներին ներկայացնելով պաշտպանության ապագա նախարար Ջեյմս Մատիսին, հայտարարել է, որ երկրի ռազմական քաղաքականության իր տեսլականով՝ ԱՄՆ-ը պետք է խուսափի օտարերկրյա հակամարտություններում ներգրավվելուց, փոխարենը ավելի շատ կենտրոնանա «Իսլամական պետության» դեմ պայքարելու վրա:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ